Վրաստանի գլխավոր դատախազությունը եւս մեկ մեղադրանք է ներկայացրել Վրաստանի ՆԳ եւ ՊՆ նախկին նախարար Բաչո Ախալայային, ինչպես նաեւ ԶՈՒ Միավորված շտաբի ղեկավար Գեորգի Կալադաձեին։

Ինչպես հայտնում է «Գռուզիա օնլայնը», Ախալայային մեղադրել են մարդկանց կտտանքների ենթարկելու մեջ։ «Դեռ չեմ ծանոթացել նյութին, սակայն հայտնի է, որ ՊՆ վերաբերյալ նոր դրվագ է ի հայտ եկել» - ասել է Ախալայայի փաստաբան Դավիթ Դեկանոիձեն։

ԶՈՒ Միավորված շտաբի ղեկավարի փաստաբան Գոգիտա Գաբաիձեն լրագրողներին հայտնել է, որ դատախազությունը նոր մեղադրանք կառաջադրի Կալադաձեին, այս անգամ՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու, գրում է «Նովոստի- Գռուզիան».

Ախալայան, Կալանդաձեն եւ Շամատավան  ձերբակալվել էին նոյեմբերի 7-ի գիշերը:  Բոլոր երեքին պաշտոնեական լիազորությունների գերազանցման մեղադրանք էր ներկայացվել: Նախկին նախարար Բաչո Ախալայային նաեւ «ապօրինի ազատազրկման» մեղադրանք էր ներկայացվել:

Թբիլիսիի քաղաքային դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել քննության ընթացքում ազատազրկումը։ Կալանդաձեին եւ Շամատավային դատարանը գրավի դիմաց ազատել էր։