Քենիայում նոյեմբերի 12-ի գիշերը 42 ոստիկանի են սպանել, եւս 9-ը հոսպիտալացվել են, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է: Ոստիկանների վրա հարձակվել են խոշոր եղջերավոր անասուն առեւանգողները: Դեպքը կատարվել է երկրի հյուսիսային Սամբուրու գյուղում: Ոստիկանները հետապնդել են սամբուրու ցեղախմբից անասուն առեւանգած տուրկանա ցեղախմբի մի խումբ անձանց, սակայն հետապնդման ընթացքում նրանց շրջապատել են եւ գնդակահարել, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ին:
Հարձակվողները զինված են եղել հակահետեւակային նռնակներով եւ հակատանկային նռնականետներով: Նրանցից մի քանիսը նախկինում անվտանգության զորքերում են ծառայել, սակայն այս պահին իբրեւ վարձու մարդասպաններ են աշխատում:





























