ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գտնվում է ավստրալական Պերտ քաղաքում: Նա մտադիր է Ավստրալիայում անվտանգության հարցերով բանակցություններ վարել:
Նոյեմբերի 13-ին հանդիպում է նախատեսված Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդի հետ: Հաջորդ օրը անվտանգության հարցերով բանակցություններ կկայանան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պաշտպանության նախարար Սթիվեն Սմիթի եւ ԱԳ նախարար Բոբ Քարրի հետ բանակցություններին կմասնակցի նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան:
Հիշեցնենք, նախորդ տարի ԱՄՆ-ն եւ Ավստրալիան պայմանավորվել էին ամերիկյան 2500 ծովային հետեւակների ավստրալական Դարվին քաղաքում տեղակայելու մասին:





























