Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունն առաջարկում է խստացնել ներգաղթյալների նկատմամբ քաղաքականությունը: Քննարկման է պատրաստվել օրինագիծ, որը Ռուսաստան մուտք գործելու եռամյա արգելք է սահմանում այն անձանց համար, ովքեր երկրում թույլատրված ժամկետից 30 օր ավելի են մնացել:
Ինչպես հաղորդվում է ռուսական կառավարության կայքում, եռամյա արգելքը չի գործի այն անձանց դեպքում, որոնց վերադարձին խանգարել են արտակարգ հանգամանքները, օրինակ՝ շտապ բուժման անհրաժեշտությունը, մոտիկ հարազատի հիվանդությունը կամ մահը կամ էլ տարերային աղետները:
Հիշեցնենք, 2012թ. հունվարին միգրացիոն քաղաքականության խստացման նախաձեռնությամբ հանդես էր եկել այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը: Մասնավորապես, նա առաջարկում էր քրեական պպատասխանատվության ենթարկել միգրացիոն կանոնները խախտողներին, իսկ Ռուսաստանից արտաքսված ապօրինի ներգաղթյալներին արգելել 5-10 տարվա ընթացքում երկիր մուտք գործելը:





























