Microsoft ընկերության Windows ստորաբաժանման նախագահ Սթիվեն Սինոֆսկին, որն անմիջականորեն պատասխանատու է օպերացիոն նոր համակարգի մշակման եւ  մարքեթինգի համար, հայտարարել է պաշտոնը լքելու մասին

Microsoft-ի հաղորդագրությունում ասված է, որ դա ընկերության եւ պ-ն Սինոֆսկիի համատեղ որոշումն է:

Սակայն ըստ ընկերության աղբյուրների, դա կապված է Windows ստորաբաժանման նախագահի եւ ընկերության մնացած թոփ մենեջերների հարաբերությունների վատացման հետ. Սինոֆսկին, չնայած իր տաղանդին, թիմի անդամ չի կարողացել դառնալ:

Ինչպես գրում է LifeNews-ը, Սինոֆսկիի հեռանալն արդեն համեմատել են վերջերս  Apple-ից  iOS-ի մշակման պատասխանատու Սքոթ Ֆորսթոլի հեռանալու հետ: