Կոտայքի մարզի Արզական գյուղի սկզբնամասում երեկ` նոյեմբերի 12-ի գիշերը գետի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի թղթղակցին տեղի բնակիչներից հայտնել են, որ նա նույն գյուղի բնակիչ Սերյոժա Թովմասյանն է: Գյուղում խոսում են, որ մարմինը խոշտանգված է եղել:

Թե ինչ հանգամանքներում է 36-ամյա երիտասարդի դին հայտնվել գետի մեջ, փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից: Այնտեղ հաստատել են դիակի հայտնաբերման փաստը եւ NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ հանցագործության կասկածանքով նույն գյուղի բնակիչներքից մեկը երեկ գիշեր բերման է ենթարկվել Չարենցավանի բաժին: Հարուցվել է քրգործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն): Կատարվում է նախաքննություն: