Չի բացառվում, որ քաղաքական ուժերի միջեւ խորհրդակցությունների արդյունքում առաջադրվի քաղաքական գործիչ, որը կարող է գործող նախագահի մրցակից դառնալ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ առաջին անգամ հետխորհրդային Հայաստանում իրավիճակ է ստեղծվել, երբ թեկնածուն կարող է առաջադրվել երկրի քաղաքական առաջատար ուժերի միջեւ բանակցությունների արդյունքում, եւ դա դրական երեւույթ է:
«Ես վստահ եմ, որ այս պահին գլխավոր ֆավորիտը գործող նախագահն է: Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սեփական թեկնածու առաջադրելու որոշում կայացնի, գործող նախագահը մրցունակ հակառակորդ կունենա», - ասել է քաղաքագետը՝ միաժամանակ չբացառելով, որ եթե ՀՀԿ-ն ԲՀԿ-ին առաջարկ անի, որից նա չկարողանա հրաժարվել, ապա քաղաքական հետագա գործընթացները կեղծ կլինեն: Քաղաքագետը բացառել է նաեւ ընդդիմության՝ միասնական թեկնածուվ հանդես գալու հավանականությունը:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի /NEWS.am





























