Նոյեմբերի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մեղրի-Երեւան ճանապարհի 197-րդ կմ-ին «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորը:
Պատահարի հետեւանքով ուղեւորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսը` 1984 թ. ծնված Մարգարիտա Մելքոնյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:





























