Կադրային տեղափոխությունները ոստիկանության համակարգում շարունակվում են:  NEWS.am-ը տեղեկացավ, որ  պաշտոնանկ է արվել Տաշիրի բաժնի պետ Նաիրի Սուքիասյանը: Նրա փոխարեն նշանակվել  օպերատիվ ծառայության գծով իր նախկին տեղակալ  Մոսի Մարգարյանը: Իսկ Նաիրի Սուքիասյանը ուղարկվել է  կադրային ռեզերվ: 

Նշենք, որ օրերս փոխվել է նաեւ Իջեւանի բաժնի պետը: Նոր պետ է նշանակվել Արթուր Եգանյանը, իսկ նախկինը դարձյալ  ուղարկվել է կադրային ռեզերվ: