Թուրքական իշխանությունները ճանապարհներ են փնտրում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի համար եւ նրանց նոր հայտնագործությունը գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերի միջոցով պայքարն է։

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը խորհրդարանի բյուջեի ձեւավորման հանձնաժողովում մի շարք նախագծերի ֆինանսավորման քննարկումների ժամանակ խոսել է նաեւ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի նոր ճանապարհների մասին։

Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, թե սկսվել են աշխատանքներ, որոնց արդյունքում կստեղծվեն նոր գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր, որոնք պատմությանը համահունչ կներկայացնեն Հայկական հարցը եւ միջազգային հանրության մոտ մեծ արձագանք կունենան։