ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան դիմել է նախագահ Բարաք Օբամային՝ առաջարկելով հետաձգել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ջոն Ալենին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի հրամանատար նշանակելը:
Պարզվում է, կասկած կա, որ գեներալը կապ ունի ԿՀՎ-ի ղեկավարի հետ կապված սկանդալին մասնակից կնոջ հետ: AP-ի տվյալներով, խոսքը Ջիլ Քելիի հետ «անվայել հարաբերությունների» մասին է: BBC-ի տվյալներով, Ալենին կասկածում են նրանում, որ Քելիին էլեկտրոնային փոստով նամակներ է ուղարկել:
Ավելի վաղ Ջիլ Քելին դիմել էր ՀԴԲ՝ Պետրեուսի սիրուհի Պոլա Բրոդաուելից մի քանի էլեկտրոնային նամակ ստանալուց հետո: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՀԴԲ-ն խուզարկել է Բրոդաուելի տունը եւ որոշ առարկաներ առգրավել:
Ալենը, որը հերքում է ցանկացած խախտման փաստ, շարունակում է պաշտոնավարել : Միաժամանակ, Պանետան Սենատին առաջարկել է արագացնել Ալենի իրավահաջորդին՝ գեներալ Ջոզեֆ Դանֆերդին, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար նշանակելը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս պահին Ալենը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի եւ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) հրամանատարն է:





























