Դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարող է դառնալ Եվրախորհրդի ղեկավար՝ փոխարինելով բելգիացի Հերման վան Ռոմպեյին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նրա լիազորությունները դադարում են 2014թ. հուլիսին:
Ինչպես եվրոպական լիբերալ-դեմոկրատների կուսակցության աղբյուրին վկայակոչելով գրում է EUractiv-ը, Ռասմուսենի քաղաքական նկրտումների մասին հայտնի է դարձել կուսակցության նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 8-10-ը Դուբլինում:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», կայքը կարծում է, որ Ռասմուսենի մտադրությունը փակում է Բելգիայի նախկին վարչապետ, այժմ՝ Եվրախորհրդարանում լիբերալ-դեմոկրատների կուսակցության ղեկավար Գի Վերհոֆստադտի՝ դեպի Եվրախորհրդի ղեկավարի պաշտոն տանող ճանապարհը: EUractiv-ը չի բացառում նաեւ, որ Ռասմուսենը կարող է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում փոխարինել Քեթրին Էշթոնին:





























