Նոյեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում սկսեց ներկայացնել 2013 թ. պետական բյուջեի նախագիծը: Կառավարության անունից նախագիծը ներկայացրեց եւ հարցերին պատասխանում է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Այս հանգամանքը հարուցել է ընդդիմադիր պատգամավորների անհանգստությունը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ հեգնեց, թե միգուցե հարկավոր է լուծարել վարչապետի պաշտոնը, եթե նա հարկ չի համարում խորհրդարանին ներկայացնել կարեւորագույն տնտեսական օրենքը: Իսկ այսօր այս հարցադրումը շարունակեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ասելով, թե միգուցե վարչապետին «բան է պատահե՞լ»: Ըստ Ն. Փաշինյանի՝ առաջին անգամ է, որ բյուջեն խորհրդարանին ներկայացնում է ոչ թե վարչապետը, այլ նախարարը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ բյուջետային քննարկումները սկսել են ոչ թե լիագումար նիստում, այլ մշտական հանձնաժողովների մշտական նիստերում, եւ հենց առաջին նիստում բյուջեն ներկայացրել է վարչապետը, ուղղակի ոչ բոլոր պատգամավորներն են ներկայանում այդ նիստերին: Իսկ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ վարչապետը քաջառողջ է ու աշխատունակ, ինչը եւ ցանկացավ Ն. Փաշինյաին: