Ծրագրավորող, McAfee հակավիրուսային ծրագրի ստեղծող Ջոն Մաքաֆին Բելիզի իշխանությունների կողմից հետախուզվում է սպանության գործով:
Նրան ցանկանում են հարցաքննել իբրեւ վկա՝ հարեւան Գրեգորի Ֆոլի սպանության գործով, գրում է Associated Press-ը: 52-ամյա Ֆոլին նոյեմբերի 11-ի առավոտյան սպանված գտել էին իր տանը: Անհայտ անձը կրակել էր գլխին: Տնից անհետացել էին հեռախոսն ու նոութբուքը:
Նախնական տվյալներով՝ ավելի վաղ Ֆոլի եւ Մաքաֆիի միջեւ վեճ էր տեղի ունեցել, սպանվածը գանգատվել էր, որ հարեւանի շները չափազանց բարձր են հաչում:
Այլ տվյալներով, Ջ. Մաքաֆին արդեն մեղադրյալ է:
Ջոն Մաքաֆին McAfee ընկերության հիմնադիրն է: 2009թ. հայտնի էր դարձել, որ Ջ. Մաքաֆիի կարողությունը 100 միլիոնից նվազել է 4 միլիոնի՝ ֆինանսական ճգնաժամի պատճառով: 2010թ. McAfee-ն 7,68 մլն դոլարով վաճառվել էր Intel-ին:
Բելիզում Մաքաֆիի հաստատվելու պատճառներից մեկը ցածր հարկերն էին: Այնտեղ նա բիզնեսով է զբաղվում:





























