Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառվարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ:

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումների կազմակերպման ենթաոլորտի առաջարկությունների փաթեթը:

Մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումների կազմակերպման ոլորտում ուսումնասիրվել եւ էականորեն պարզեցվել են գործունեություն ծավալելու ընթացակարգերը:

Իրավական ակտերի փաթեթը կազմվել է՝ հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը:

Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն եւ կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործունեություն ծավալելու համար պահանջվող գործընթացներ: