ՀՀ կենտրոնական բանկը փոխարժեք չի կանխատեսում, որեւէ ձեւով փոխարժեք չի կառավարում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Մինչ այդ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց տվեց, թե ինչ փոխարժեք է ընկած ՀՀ 2013 թ. բյուջեի հիմքում:

«Բյուջեի հիմքում դրված է հաշվարկային փոխարժեք՝ նոյեմբերի 1-ի դրությամբ: Պետք է գնահատվի իհարկե ռիսկերը դրա շրջանակներում: Դա մեր քաղաքական մոտեցումն է՝ փոխարժեք չենք կանխատեսում: Հազարավոր վերլուծություններ ենք հրապարակել, բազմիցս հիմնավորել ենք, բացատրել ենք, որ կարողանանք տեղ հասցնել, բայց այս հարցը նորից բարձրացվում է»,- վրդովվեց Ն. Երիցյանը: