Ամերիկացի 97-ամյա գրող Հերման Վուքը նոր գիրք է հրատարակում, որը բաղկացած է SMS-ներից, էլեկտրոնային նամակներից  եւ Սքայփի հաղորդագրություններից: Այդ մասին հեղինակը հայտնել է NY Times-ի հետ հարցազրույցում:

«Օրենսդիրը» (The Lawgiver) վեպը լույս կտեսնի նոյեմբերի 13-ին: Այն նամակագրական ժամանակակից վեպ է, գրում է Pravda.ru-ն:

«Սա 234-էջանոց  պատմություն է ժամանակակից մարդկանց մասին, որոնք ցանկանում են ֆիլմ նկարահանել Մովսեսի մասին: Ես եւս ներկա եմ իբրեւ պերսոնաժ: Գրքում միահյուսված են նոր սիրո, ֆինանսական խաղերի, կրոնական ժառանգության եւ ընտանեկան կապերի թեմաները», - պատմել է Վուքը: