Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) Քոնիայից ընտրված պատգամավոր Աթլլա Քարթը, օգտվելով տեղեկատվություն ստանալու օրենքից, հարց է ուղղել Թուրքիայի վարչապետին, թե ո՞ւմ հրահանգով են գաղտնալսվել Taraf պարբերականի լրագրողներին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, թուրք պատգամավորը նշել է, թե Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MIT) Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 11-րդ եւ 14-րդ դատարանների որոշումների հիման վրա 2008-ի հոկտեմբերի 30-ից մինչեւ 2009-ի նոյեմբերի 4-ը գաղտնալսել է Taraf պարբերականի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանի, գլխավոր խմբագրի տեղակալ Յասեմին Չոնգարի, համակարգող Մարգար Եսայանի, լրագրող Մեհմեդ Ալթանի եւ Taraf-ի նախկին լրագրող Ամբերին Զամանի հեռախոսազրույցները։
Աթիլլա Քուրթը հիշեցրել է, որ Ստամբուլի դատախազությունը MIT-ի աշխատակիցների դեմ հետաքննություն սկսելու պահաջով դիմել է վարչապետին։ Պատգամավորը, շեշտելով, որ օգտվում է տեղեկատվություն ստանալու իրավունքից, հարց է ուղղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Այդ գաղտնալսումներն իրականացվել են MIT-ի տնօրենի գիտությա՞մբ։ Որպես վարչապետ մամուլի ազատությունն ու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող MIT-ի նման գործողությունների դեմ վարչական եւ քրեական գործընթաց ինչո՞ւ չեք իրականացնում»։
Նշենք, որ իմանալով, որ իրենց գաղտնալսում են, Taraf թերթի լրագրողները դատական հայցեր են ներկայացրել թե MIT-ի, թե իրենց գաղտնալսելու թույլտվություն տված դատավորների դեմ։





























