Փարիզի Աստվածամոր տաճարի հայտնի «Անժելիկա-Ֆրանսուազա», «Անտուանետա-Շառլոտա», «Հիացինտ-Ժաննա» եւ «Դենիս-Դավիթ» զանգերը կհանձնեն իբրեւ մետաղաջարդոն:
Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյա հոբելյանի առթիվ սրբերի անունները կրող զանգերը կփոխարինվեն նորերով: Հներից ազատվելու գլխավոր պատճառ է նշվում դրանց «անդուր ձայնը եւ արտաքին տեսքը», գրում է The Guardian-ը:
Տաճարի հոգեւոր առաջնորդ եւ նախագծի նախաձեռնող Պատրիս Ժակենը նշել է, որ նման միջոցառումները Փարիզի Աստվածամոր տաճարին կօգնեն վերականգնել «նախկին ձայնը»: Միաժամանակ, ինչպես գրում է gazeta.ru-ն, Ֆրանսիայի եւ արտերկրի մշակութային միությունների տասնյակ անդամներ մտադիր են կանգնեցնել հին զանգերը փոխարինելու գործընթացը:





























