Արեւմտյան Ուկրաինայում՝ Տերնոպոլի մարզում, վախճանվել է ամենածեր ուկրաինացի Պյոտր Լիզանը: Նա ապրել է 112.5 տարի: Մեկ տարի առաջ Ուկրաինայի ռեկորդների գրքում նրան գրանցել էին իբրեւ երկրի ամենատարեց քաղաքացի:

Գարնանը, ТСН-ի փոխանցմամբ, երբ Լիզանին շնորհավորում էին ծննդյան 112-ամյակի կապակցությամբ, երկարակյացը լրագրողներին ասել էր, որ կյանքի սեփական նորման կատարել եւ գերակատարել է:

Նրա կենսակերպն ապշեցնում էր հարազատներին եւ համագյուղացիներին: Տղամարդը հանգիստ էր եւ աշխատասեր, չէր ծխում, չէր խմում, գյուղում նրան օրինավոր քրիստոնյա էին համարում:

Ինչպես նշվում է, ամենատարեց ուկրաինացուց ավելի շատ ապրել էր միայն Մերձկարպատների բնակչուհի Եկատերինա Կազակը: 115 տարեկանում տատիկը նույնիսկ քվեարկել էր Գերագույն ռադայի վերջին ընտրություններին: