Սթենֆորդի համալսարանի գիտնականների խումբը պնդում է, որ մարդկությունը կորցնում է իր մտավոր եւ էմոցիոնալ ունակությունները: Պատճառն, ըստ նրանց, ինտելեկտի եւ էմոցիաների գեների խոցելիությունն է. դրանք մյուս գեներից ավելի շատ են ենթարկվում մուտացիաների:
Ընդ որում, գիտնականները վստահ են, որ չարժե անհանգստանալ ուղեղի կրճատվող արտադրողականությունից, որովհետեւ մինչ դա լուրջ խնդիր դառնա, ի հայտ կգա էվոլյուցիայի նոր մեթոդ, իսկ բնական ընտրության մեթոդը հնացած կհամարվի:
Հետազոտության հեղինակներից մեկի՝ դոկտոր Ջերալդ Քրեբթրիի կարծիքով, մեր մտավոր ունակությունների զարգացումը եւ ինտելեկտի համար պատասխանատու հազարավոր գեների օպտիմիզացիան, հնարավոր է, տեղի է ունեցել ավելի վաղ, քան մեր նախնիները հեռացել են Աֆրիկայից: Այդ միջավայրում բնակչության հիմնական խնդիրը եղել է գոյատեւումը, ուստի գիտակցությունն ուղղվել է այդ խնդրի լուծմանը:
Ավելի ուշ մտավոր ունակությունները, ըստ գիտնականների, կտրուկ անկում են ապրել: Գյուղատնտեսությանն ու ուրբանիզացիայի զարգացմանը զուգահեռ ապրելը ավելի հեշտացել է եւ մուտացիաների դեմ պայքարը, որոնք վնասում են մարդու մտավոր զարգացմանը, թուլացել է, գրում է Utro.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Գիտնականների հաշվարկներով, 3 հազար տարվա եւ մարդկության 120 սերնդի ընթացքում ընթացքում մարդիկ առնվազն 2 վնասակար մուտացիայի են ենթարկվել, որը բացասաբար է անդրադարձել ինտելեկտի ու էմոցիոնալ կայունություն վրա: Մասնագետները հույս ունեն, որ ապագայում կարող են վերահսկել այդ փոփոխությունները եւ դաժան բնական ընտրությունը անպետք կդառնա:





























