Բրիտանական Amosu Luxury ոսկերչական տունը iPhone 5-ի սահմանափակ քանակ կարտադրի՝ մաքուր ոսկուց պատրաստված կաղապարով եւ ադամանդազարդ: Այդ մասին ասված է ալմաստի առուվաճառքի ոլորտում հայտնի խորհրդատվական  Tacy Ltd ընկերության կայքում:

Amosu-ն iPhone 5-ի երկու տարբերակ կստեղծի՝ 18-կարատանոց դեղին եւ սպիտակ ոսկուց կաղապարով: Յուրաքանչյուր սարք կզարդարվի VVS1 դասի F գույնի ադամանդներով՝ շուրջ 5,36 կարատ ընդհանուր զանգվածով:

Ընկերությունը մտադիր է ընդամենը 50 լյուքս սարքեր արտադրել, դրանցից յուրաքանչյուրը կարժենա 15 հազ. ֆունտ ստեռլինգ (24 հազ. դոլար).

KM.RU-ն գրում է, որ նախկինում Amosu Luxury-ն արդեն թողարկել էր  Diamond Blackberry եւ Diamond iPhone 4S-ի հատուկ հավաքածուներ, նաեւ՝ Motorola եւ Nokia N95 հեռախոսների ադամանդազարդ մոդելներ: