«Բոլորին գցում եք թյուրիմացության մեջ», «ձեր թվերը սխալ են», «ստիպում եք՝ ձայնս բարձրացնեմ»,- սրանք մեջբերումներ են ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի խոսքերից, որոնց միջոցով նա փորձում էր պատասխանել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյաին:

Վերջինս, բյուջետային քննարկումների շրջանակներում, ՀՀ ԿԲ փոխնախագահից հետաքրքրվեց, թե ինչու է ԿԲ-ն աշխատում վնասով, այն դեպքում, երբ առեւտրային բանկերի շահութաբերությունը 40%-ով ավելացել է: Հ. Բագրատյանն ասաց, որ ՀՀ ԿԲ-ն 1,3 մլրդ դոլար է ներդրել արժեթղթերի մեջ, սակայն, ըստ իր իսկ ներկայացրած հաշվետվության, վնասներ է կրել:

Ն. Երիցյանն ասաց, որ ԿԲ-ն իրականում շահութաբեր է, սակայն ապագա վնասների համար պետք է պահուստներ ձեւավորի: «Մեր շահութաբերությունը կամ վնասաբերությունը մեծ չափով կախված է փոխարժեքից եւ պահուստներից: Մեր ակտիվները հիմնականում արտարժույթով են, իսկ պարտավորությունները՝ դրանմով, դոլարի արժեւորումը հանգեցնում է վնասների, իսկ արժեզրկումը բերում է օգուտների: Բայց դրանք չիրացված օգուտներ կամ վնասներ են»,- ասաց Ն. Երիցյանը, նշելով, որ ԿԲ-ն առեւտրային բանկերի ճկունությունը չունի եւ չի կարող ընթացիկ իրավիճակից ելնելով՝ արմատապես փոփոխել պահուստների կառուցվածքը