«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները նոյեմբերի 15-ին հանդիպելու են «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության ներկայացուցիչների հետ: Այս տեղեկությունները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ կհանդիպեն ՕԵԿ-ի երկու փոխնախագահները` Հեղինե Բիշարյանը: Հանդիպումը կլինի ՕԵԿ-ի շենքում հինգշաբթի ժամը 5-ին: Հեղինե Բիշարյանը նպատակահարմար չգտավ մահրամասներ ներկայացնել կայանալիք քննարկումից, մասնավորապես, թե առաջարկներով իրենք հանդես են գալու, թե ոչ:

Նշենք, որ օրերս ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առանձին-առանձին հանդես են եկել նախաձեռնությամբ` սկսել քաղաքական քննարկումներ մի շարք հարցերի շուրջ` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, կառավարման խորհրդարանական համակարգ եւ այլն: Հանդիպումները արդեն մեկնարկել են, օրինակ` ԲՀԿ-ի ներկայացուցիչները արդեն հանդիպել են ՀՅԴ ԳՄ անդամների հետ, ՀԱԿ եւ «Ժառանգության» ններկայացուցիչների հետ: ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել հանդիպումներին: