2012թ. առաջին կիսամյակում համացանցային հսկա Google-ը պատմության մեջ առաջին անգամ գովազդի շնորհիվ ավելին է վաստակել, քան ամերիկյան տպագիր բոլոր հրատարակչությունները միասին վերցրած: Նա 20,8 մլրդ դոլար եկամուտ է ստացել այն դեպքում, երբ ամերիկյան տպագիր մամուլը (բոլոր թերթերն ու ամսագրերը) ընդամենը 19,2 մլրդ դոլար է ստացել:

Սա վկայում է այն մասին, թե որքան ծավալային է դարձել Google-ի գովազդային գործը եւ որքան է կրճատվել այն տպագիր միջոցների համար, հայտնում է «Վեդոմոստին»:

Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի Բյուջետային հանձնաժողովը Google-ին, ինչպես նաեւ Amazon-ին եւ  Starbucks-ին մեղադրել է հարկերից խուսափելու սողանցքեր օգտագործելու մեջ: «Ռուսաստանի ձայնը» տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում նշում են, թե միլիարդավոր դոլարներ չեն վճարվում բրիտանական գանձարանին: Հենց միայն Google-ը 2011թ. 4 մլրդ դոլար է վաստակել, այնինչ ընդամենը  3,5 մլն դոլարի հարկ է վճարել: