Եգիպտոսում տղամարդը կացնահարել է կնոջն այն բանի համար, որ վերջինս դժգոհել է ամուսնական պարտքը վատ կատարելուց: Ողբերգական միջադեպի մասին տեղեկացնում է  Dostur թերթը:

Անկողնում կնոջը բավարարել չկարողացած 37-ամյա տղամարդն սկսել է կատաղած վիճել նրա հետ: Կինը կասկած է հայտնել նրա առնական ունակությունների վերաբերյալ, նաեւ դժգոհել է քիչ վաստակելուց: Հետո սկսել է նրա սեռական հմտությունները համեմատել առաջին ամուսնու հմտությունների հետ՝ ի շահ վերջինիս:  Ամուսինը՝ Իմամ Աբու Շալիթան, գազազած վերցրել է կացինը եւ քառատել կնոջը: Դրանից հետո փախել է հանցանքի վայրից, գրում է MIGnews-ը:

Ոստիկանությունը որոշ ժամանակ անց կարողացել է ձերբակալել նրան: Իմամը խոստովանել է, որ եթե կրկին նման անարգանքներ լսի, կկրկնի արարքը: