Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել Դալար գետում տղամարդու դիակի հայտնաբերման առթիվ: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Ս. Թովմասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով նոյեմբերի 13-ին, ժամը 1.30-ին, ձերբակալվել է 43-ամյա Սամվել Ս.-ն: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում անհայտ քաղաքացուց ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի սկզբնամասում`Դալար գետի մեջ տղամարդու դիակ կա:
Պարզվել է, որ հայտնաբերվածը 36-ամյա Սերյոժա Թովմասյանի դիակն է` գլխի եւ մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով: Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:





























