Նավի գլխավոր ավագ Էդվարդ Դեւեննին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի պոտենցիալ թշնամիների պատվերով նավատորմում գաղտնի ծրագրային կոդեր է հավաքել, որպեսզի դրանք փոխանցի արտասահմանյան հետախուզության երկու գործակալների: The Guardian-ը հաղորդում է, որ ավագը ենթադրել է, որ աշխատում է ռուսական հետախուզության համար, սակայն փաստաթղթերով այդ տվյալները դեռ չեն հաստատվել:

Պետական դավաճանության գործով դատավարությունը կլինի մասնակիորեն փակ ռեժիմով, քանի որ դատավարության ընթացքում գաղտնի նյութեր են ներկայացվելու: Սպասվում է, որ 30-ամյա իռլանդացու դատավճիռը կկայացվի դեկտեմբերի 21-ին, գրում է Lenta.ru-ն:

Մինչ այդ դատավորը որոշել էր նրան պահել կալանքի տակ: