Նիդերլանդների դատարանը վճիռ է կայացրել Facebook սոցիալական ցանցում վիճաբանության համար սպանության գործով: 18-ամյա Վեսլի Ս.-ն եւ նրա ընկերուհին՝ 16-ամյա Փոլլին երկու տարի կանցկացնեն անչափահասների համար նախատեսված բանտում եւ 3 տարի՝ հոգեբուժարանում: Զույգին մեղավոր են ճանաչել սպանության դրդելու մեջ, իսկ սպանությունը կատարել է երրորդ դեռահաստ՝ 15-ամյա Ցզինհուա Կ.-ն:
15-ամյա Ջոյս Հաուի (մականունը՝ Վինսի) սպանությունը տեղի է ունեցել 2012 թվականի հունվարին, Արնեմ քաղաքի նրա տանը: Դատավարության ընթացքում պարզվել է, որ դրան նախորդել է կոնֆլիկտը, որի պատճառը եղել են մեկնաբանությունները, որոնք Ջոյսը տեղադրել է իր ընկերուհի Փոլլիի էջում: Վերջինս իր բոյֆրենդի՝ Վեսլիի հետ (նա այդ ժամանակ եղել է 17 տարեկան) մի քանի ամիս շարունակ մանրամասն ծրագրավորել է հանցագործությունը, հաղորդում է Fontanka.ru-ն:
Սկանությունը կատարողը՝ Ցզինհուան, այդ պահին եղել է 14 տարեկան: Նա պնդել է, որ նման քայլի է գնացել Փոլլիի կողմից ճնշումների ազդեցության տակ, որոնց դիմակալ չի կարողացել: Մարդասպանի մոտ հոգեկան հիվանդություն են հայտնաբերել: Դատարանը նրան դատապարտել է նրա տարիքի համար առավելագույն թույլատրելի պատժի՝ մեկ տարվա ազատազրկում անչափահասների բանտում եւ մինչեւ 3 տարի՝ հոգեբուժարանում:





























