Ֆրանսիայում այսօր՝ նոյեմբերի 13-ին, «Ֆրանսիան ունի անհավանական տաղանդներ» հեռուստահաղորդման ընթացքում ելույթ կունենա Րաֆֆի անունով հայ տղան, որին ռոքնռոլ եւ սոուլ ժանրի հրաշամանուկ են անվանում:

Ինչպես հայտնում է «M6» հեռուստաալիքի կայքը, նոյեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 20:50-ին սկսվում է ամենախենթ հաղորդումը: Այսօրվա ծրագրում կմասնակցի  ռոքնռոլ եւ սոուլ ժանրի հրաշամանուկը:

Ինչպես հայտնում է «Nouvelles d`Arménie»-ն, հայազգի 11-ամյա Րաֆֆին, որին արդեն նկատել են «TF1»-ում, այսօր ելույթ է ունենում նախագծի խիստ ժյուրիի ՝ Սանդրին Կորմանի, Ժիլբեր Ռոզոնի եւ Դեյվի առջեւ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Րաֆֆին ելույթ է ունեցել Երեւանում, Պատրիկ Ֆիորիի համերգի բացմանը։