Արմատական իսլամական քարոզիչ Աբու Քաթադան՝ Բեն Լադենի «աջ ձեռքը», ազատվել է Մեծ Բրիտանիայի բանտից: Քաթադան գրավի դիմաց ազատվել է Հորդանան արտահանձնելու որոշման դեմ հաջող բողոքարկումից հետո:

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգը հայտնել է, որ կառավարությունը մտադիր է արտաքսել Աբու Քաթադային, սակայն դրա համար տարիներ կպահանջվեն:  «Նա պետք է չգտնվի մեր երկրում, նա վտանգավոր մարդ է, ցանկանում էր մեզ վնասել, կառավարությունը կանի հնարավորը նրան Հորդանան արտաքսելու համար»,- հստակեցրել է Քլեգը, գրում է «Ռոսբալտը»:

Անվտանգության ծառայություններն ու ոստիկանությունը շուրջօրյա կհսկեն նրան: Քարոզիչը տնից կարող է բացակայել միայն ժամը 08:00-ից 16:00-ն՝ անպայման էլեկտրոնային թեւնոցը ձեռքին: