Ադրբեջանի քաղաքացի Թելման Ալիեւը, ով նոյեմբերի 12-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը, ամենայն հավանակությամբ, մոլորվել է մշուշում:
Առկա տեղեկություններով, 40-ամյա հովիվ Թելման Ալիեւը մառախուղի ժամանակ անասունների փնտրելիս մոլորվել է եւ հայտնվել է հայկական տարածքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 07:45-ին: Այժմ ավելի մանրամասն պարզում են Ալիեւի ինքնությունը, սակայն արդեն պարզ է, որ տղամարդը խոսելու եւ լսելու, հնարավոր է նաեւ մտավոր զարգացման հետ կապված խնդիրներ ունի: Հայտնի է նաեւ, որ նրա փնտրած անասունները հայկական տարածք չեն անցել:
Այս տեղեկությունը հաստատում են նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ այդմ, Ղազախի շրջանի Մեզեմլի գյուղի հովիվ Թելման Ալիեւը խուլ ու համր է:



























