Ստամբուլի Սարըյերի շրջանում բնակարաններից մեկում հայտնաբերվել են Թուրքմենստանի 2 քաղաքացիների այլանդակած դիակները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները մի կնոջից հեռախոսազանգ են ստացել, որ Սարըյերի շրջանին պատկանող Գյումուշդերե գյուղում սպանվել են Թուրքմենստանի քաղաքացիներ։ Դեպքի վայր մեկնած ժանդարմերիայի ծառայողները հայտնաբերել են կացնով մարմնի տարբեր հատվածներին հասցված հարվածներով սպանված Ռամազան Բաբակովին եւ նրա կնոջ դին։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ պատճառով են կացնով դաժանորեն սպանել 23-ամյա Ռամազան Բաբակովին եւ նրա կնոջը, ովքեր այդ գյուղում նոր էին աշխատանքի անցել։

Ժանդարմերիայի փորձագետներն ուսումնասիրել են հանցքանքի վայրը եւ շրջակայքը, որից հետո ձերբակալվել է հանցանքի մասին լուր հայտնած կինը։