Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական  «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, թե Թուրքիայում տեղադրվելու է Աբդուլլահ Օջալանի արձանը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, քուրդ կուսակցապետն այցելել է Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգում քրդական հարցի կարգավորման եւ Օջալանի բանտային պայմանների բարելավման համար հացուդուլ հայտարարածներին, որի ընթացքում հանդես է եկել կարեւոր հայտարարությամբ։

Սելահաթին Դեմիրթաշը նշել է, թե երբ Թուրքիայում կախված են քրդերին կոտորած Քենան Էվրենի նկարները, Օջալանի նկարներն ինչո՞ւ չկախել։ «Օջալանի նկարները կախելու ենք, դեռ մի բան էլ, առաջնորդ Ապոյի (Աբդուլլահ Օջալան) արձանն էլ ենք կանգնեցնելու»,-ասել է Դեմիրթաշը։

Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։