Երեխաներին օգնություն ցուցաբերող կամավորների «Big Brothers Big Sisters» կազմակերպությունը «Succession Capital Alliance» ընկերության նախագահ Ջուլիան Մովսիսյանին շնորհել է «Տարվա մարդ» բարձրագույն կոչումը: «Succession Capital Alliance»-ը մասնագիտացած է ապահովագրության ոլորտում, տեղեկացնում է «Yahoo! Finance»-ը:
Մովսիսյանը ծնվել է Կահիրեում եւ 17 տարեկանում տեղափոխվել Հարավային Քալիֆորնիա: Հիմա ավելի քան երեսուն տարի անց նա համարվում է ապահովագրության ոլորտում ամենաազդեցիկ անձանցից մեկը:
«Հաջողությունն ինձ չի նվիրվել: Հաջողության համար իմ պայքարը կապված է ծանր աշխատանքի հետ, մասնագիտական բարեխղճության պահպանման եւ մյուսներին, հատկապես երեխաներին օգնելու ցանկությամբ»,-ասել է Մովսիսյանը:
«Նրա վերելքը դեպի լեռան բարձունքը հաջողության հրաշալի պատմություն է, որը կարող էր տեղի ունենալ միայն այստեղ` Ամերիկայում: Նա ոլորտում լավագույններից մեկն է համարվում»,-ասել է «Ջեֆրի Մ. Վերդոն» իրավաբանական խմբի կառավարիչ Ջեֆրի Վերդոնը:





























