Բաթումիում Ազիզիե մզկիթի շինարարության հարցը շատ զգայուն հարց է եւ նման է ականապատված դաշտի: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի մշակույթի նախարար Գուրամ Օդիաշարիան: Նա նշել է, որ վրացական կողմը մտադիր չէ որեւէ նոր քայլ ձեռնարկել այդ մզկիթի շինարարության հետ կապված:

Օդիշարիան ընդգծել է, որ Ազիզիե մզկիթի հարցը կլուծվի կոնկրետ բանակցությունների արդյունքում, հաղորդում է apsny.ge-ն:

«Այդ դեպքում մենք եւ մյուս կողմը կուսումնասիրենք ականապատված դաշտը, պարզելու՝ ինչ ես խոսում եւ որտեղով ես քայլում: Մենք կձգտենք այնպես քայլել, որպեսզի որեւէ տեղ չպայթենք եւ այդ ճանապարհին կօգտագործենք մարդկանց, ովքեր գիտեն, թե ինչպես քայլել ականապատված դաշտում»,- նշել է Օդիշարիան: