Լաս վեգասում թերապիայի նոր տեսակ է հայտնվել՝ խմորաթերապիա: Թերապիայի նոր տեսակի նախաձեռնողին կարելի է գտնել եվրոպական ոճով «Manan Bakery» նոր փռում: Այս մասին գրում է «The Las Vegas Review-Journal»-ը:

«Յուրաքանչյուր հաճախորդ հեռանում է ժպիտը դեմքին եւ որեւէ քաղցր բան՝ պայուսակում: Դա նույնն է, որ կրկնակի դոզայով երջանկություն ստանաս, որը մարդուն վերելքի է տանում: Ես դա խմորաթերապիա եմ անվանում: Ոչ ոք այստեղից դեպրեսիայով դուրս չի գալիս»,-ասում է փռի տեր Նաիրա Վարդանյանը:

Նա հրուշակեղեն է պատրաստում ծնողների բաղադրատոմսով, ովքեր փուռ են ունեցել Հայաստանում: Նրանք բաղադրատոմսեր են ստեղծել, որոնք երբեք չեն գրառվել, այլ փոխանցվել են պրակտիկայում: Որոշ թխվածքներ էկզոտիկ անվանումներ ունեն: Նուրբ դելիկատեսը կոչվում է «լահմաջո»: «Նազուկը» քաղցր թխվածքաբլիթն է, «Թռչնի կաթը»՝ ռուսական թխվածք է թեթեւ կրեմով:

Նաիրան տարբեր տեսակի հաց է թխում՝ մատնաքաշ, նազուկ, բարբարի եւ այլն, ինչպես նաեւ հրեական հաց, որն ուտում են շաբաթ եւ տոն օրերին:

Խանութը Վարդանյանի 14-ամյա դստեր անունով է: Մանանը երբեմն օգնում է մորը փռում, բայց չի ցանկանում գնալ նրա ճանապարհով: Նա մտադիր է բժիշկ դառնալ: