«Firefox» բրաուզերի հեղինակ «Mozilla» ընկերությունը թողարկել է «Popcorn Maker 1.0»  պարզ եւ անվճար ծրագիրը` ինտերակտիվ տեսահոլովակների ստեղծման եւ ցանցում հրապարկման համար: Հավելվածն աշխատում է  հենց բրաուզերի ներսում:

«Popcorn Maker»-ի օգնությամբ  հնարավոր է տեսահոլովակներ ստեղծել զրոյից կամ խմբագրել արդեն գոյություն ունեցողները` նշելով «YouTube»-ում, «Vimeo»-ում կամ «Soundcloud»-ում հղումները: Ծրագիրը թույլ է տալիս տարբեր էֆեկտներ օգտագործել տեսահոլովակներում: Երբ հոլովակի վրա աշխատանքն ավարտվում է, «Popcorn Maker»-ը կոդ է տրամադրում, որը կարող է ցանկացած կայքի վրա տեղադրել: