Apple ընկերությունը պատրաստվում է նոր iPhone 5S-ի, հինգերորդ սերնդի iPad համակարգիչների, ինչպես նաեւ iTV բրենդով հեռուստացույցների արտադրություն սկսել, հաղորդում է Commercial Times չինական պարբերականը: Նոր գաջեթները կհայտնվեն հաջորդ տարվա սկզբին, արտադրության ծավալները կարող են լինել 50-100 հազար միավոր:
Կորպորացիայի ներկայացուցիչներն ավանդաբար չեն մեկնաբանում նորությների մասին տեղեկությունները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փորձագետները կարծում են, որ պետք է խոսել նաեւ iPhone 5-ի կենսական ցիկլի կրճատման մասին՝ կապված սմարթֆոնի նոր տարբերակի արտահերթ թողարկման հետ:
Ավելի վաղ Apple-ը ամեն տարի նորացնում էր iPhone-ը: Ամենից մեծ ընդմիջումը եղել է iPhone 4-ի եւ 4S-ի միջեւ՝ 16 ամիս:





























