Այդահո նահանգի համալսարանի աշխատակից Ջեֆրի Մելդրամը համոզված է, որ ձնեմարդը գոյություն ունի եւ մտադիր է  այդ նպատակով որոնումեր կազմակերպել օդապարիկով:

Մելդրամը ոգեշնչվել է Յուտա նահանգի բնակիչ Ուիլյամ Բարնսի գաղափարով, ով իբր ձնեմարդուն տեսել էր 1997 թ. Հյուսիային Կարոլինայում` օդապարիկի օգնությամբ: Նրանք երկուսով հիմա աշխատում են «Falcon Project»-ի վրա: Նրանք հույս ունեն, որ հեռակառավարմամբ գործող սարքը կարող է արդեն հաջորդ գարնանը վեր բարձրանալ, գրում է  «Time»-ը:

Սակայն այդ նպատակին հասնելու համար Մելդրամին անհրաժեշտ է ավելի քան 300 000 դոլար` ոչ միայն օդապարիկի, այլ անհրաժեշտ սարքավորումներով այն հագեցնելու համար: Առայժմ միջոցների հավաքումը դանդաղ է ընթանում: