Հայաստանում սնվելու հետ կապված դժվարություններ հաճախ կամ երբեմն ունենում է բնակչության 13%-ը: Այս մասին  են վկայում «Gallup»-ի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները:

Հարցումն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում`  աշխարհի տարբեր երկրներում` անձնական, հեռախոսային  եւ օնլայն հարցազրույցների միջոցով ազգային ընտրությամբ: Հարցվողները պետք է պատասխանեին, թե որքան հաճախ նրանց կամ նրանց ընտանիքին սնունդը չի բավարարել վերջին 12 ամսվա ընթացքում: Հարցման արդյունքով` սննդի անբավարարություն է զգացել մոլորակի բնակչության 12%-ը: Պարաբերաբար թերսնվում է  3%-ը:

Թերսնվողների ամենացածր տոկսոն անսպասելիորեն արձանագրվել է Թունիսում (1%), որին հաջորդում է  Գերմանիան (2%): Ադրբեջանում թերսնման ցուցանիշը  4% է, Վրաստանում ամենաբարձրներից մեկը`  38%: Ամենավատ իրավիճակը Կամերունում է` 51% եւ Հարավային Սուդանում` 70%:

Ընդ որում` ոչ միշտ է թերսնման մակարդակը համընկել երկրում շնչին ընկնող միջին եկամուտի ցուցանիշի հետ: Այսպես, ԱՄՆ-ում թերսնման ցուցանիշը 22% է, իսկ Բելգիայում` 12%: