Այսօր՝ նոյեմբեր 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի վրա միմյանց են բախվել Վանաձոր քաղաքի բնակիչ  Արթուր Վարդանյանի վարած մարդատար  «ԳԱԶԵԼ» մակնիշի 0580 համարանիշի եւ նույն քաղաքի բնակիչ  Աշոտ Հովհաննիսյանի վարած «Ֆորդ» մակնիշի 21 ՕՍ 665 համարանիշի բեռնատար մեքենաները:

«ԳԱԶԵԼ»-ը սպասարկում է Վանաձոր քաղաքի թիվ 11 երթուղին: Վթարի հետեւանքով գլխի հատվածում ստացած վնասվածքով Վանաձորի բժշական կենտրոն է տեղափոխվել «ԳԱԶԵԼ»-ի ուղեւորը (ինքնությունը ճշտվում է):

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ Մարտիկ Բալայանի եւ ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանանի/NEWS.am