Երբեմն վիճում են, թե որ բանաստեղծն է առաջինն ասել, որ «աչքերը հոգու հայելին են»: Այսօր այս դիտարկումն արդեն աֆորիզմ է դարձել, սակայն դա չի խանգարում լուսանկարիչներին եւ ֆիգուրատիվիստներին մնալ իրենց սուբյեկտների աչքերում, կարծես նրանք կարող են որոշակի պատկերացում տալ խորը զգացմունքների եւ գաղտնիքների մասին:

Ինչպես հաղորդում է լիբանանյան The Daily Star-ը, աչքը Րաֆֆի Եդալյանի «Հայացք կյանքին» անվանումը կրող ցուցահանդեսի հիմնական մոտիվն է, որտեղ ցուցադրվում են 32 նկար եւ 5 բրոնզե քանդակ: Ցուցահանդեսը ներկայումս անցկացվում է Բեյրութի Galerie Piece Unique պատկերասրահում եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 17-ը:

Եդալյանի աշխատանքները սառը քամի են առաջացնում: