«Հրապարակը» գրում է, թե իշխանական վերնախավում որոշում կա` Օսկանյանի նկատմամբ իրավական որեւէ նոր քայլ չձեռնարկել: Ասել է թե դատախազը նոր միջնորդությամբ պառլամենտ չի մտնելու` վերջինիս կալանավորման թույլտվության համար:

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Օսկանյանի նկատմամբ իշխանությունների այդ մոտեցումը որոշակի պայմանավորվածության արդյունք է. Աղվան Գառնիկիչը նոր միջնորդությամբ հանդես չի գալիս, ԲՀԿ-ն էլ չի առաջադրում Օսկանյանի թեկնածությունը: