Microsoft ընկերության բաժնետոմսերի արժեքը, նոյեմբերի 13-ին  Nasdaq բորսայում աճուրդի արդյունքների համաձայն, նվազել է 3,32%-ով: Անկումը տեղի է ունեցել թոփ մենեջեր Սթիվեն Սինոֆսկիի հեռանալու լուրն ստանալուց հետո:

Օրերս թողարկվել է նոր Windows 8 ՕՀ-ն, եւ ընդհանուր առմամբ ընկերությունը դեպի  բջջային շուկա հակվելու ճանապարհին է: Միեւնույն ժամանակ, գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը շարունակում է աշխատանքից հեռացնել առաջատար մասնագետներին: 
«Սինոֆսկին կարողացավ հաջողությամբ փրկել Windows-ը Vista-ի անհաջող թողարկումից հետո: Սակայն չնայած Windows 8-ը եւ Surface-ը խոստումնալից արտադրանք են, նրանք դեռ պետք է առաջ անցնեն iOS-ից եւ  Android-ից», - հայտնել են Wells Fargo-ի վերլուծաբանները, գրում է «ԱիՖ»-ը:

Սինոֆսկին ինքը պնդում է, որ ընկերությունը լքել է սեփական կամքով, սակայն լուրեր են պտտվում, որ Բալմերը դժգոհ էր մենեջերի կառավարման խիստ ոճից: