Մի քանի օր առաջ Երեւանի քաղաքապետարանն ապամոնտաժել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի գովազդային ցուցանակները։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Ըստ մեր տեղեկության, ընկերությունը չի վճարել մի քանի ամսվա տեղական տուրքի գումարը, ինչի պատճառով նաեւ տուգանվել է քաղաքապետարանի կողմից։ Սրա վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով մեր հարցմանը Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունից պատասխանեցին. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի տարածքում «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի կողմից տեղադրված գովազդները ապամոնտաժվել են արտաքին գովազդի տեղադրման թույլտվության ժամկետի ավարտի պատճառով»», - մեջբերում է «Հայկական ժամանակը»։