Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մանկապղծության մեղադրանքով ձերբակալել է Փիթեր Բոլին` Գլոստերի նախկին եպիսկոպոսին:
Նրա նկատմամբ հսկողություն է սահմանվել Սոմերսեթ կոմսության իր տանը: Քննությունը նրան կասկածում է 1980-1990 թթ. 8 տղաների հետ բռնի սեռական հարաբերություն ունենալու մեջ: Նրա ամենակրտսեր զոհն այն ժամանակ 12 տարեկան է եղել:
Անգլիական եկեղեցին համագործակցում է քննության հետ: Այն ոստիկանությանն է փոխանցել ներքին մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են Բոլի վաքի դեմ բողոքներին, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:
Ինչպես հստակեցնում է «Տրուդ» թերթը, Անգլիայում Գլոստերի նախկին եպիսկոպոսը հայտնի է որպես Ուելսի արքայազն Չարլզի «բարի ընկեր»:
Միաժամանակ հաղորդվում է Արեւելյան Սասեքսից 67-ամյա հոգեւորականի ձերբակալության մասին, որը կասկածվում է դեռահասներին այլասերելու մեջ:




























