Չինաստանում ավարտվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության XVIII համագումարը, որը շարունակվում էր մեկ շաբաթ: Ընտրվել է Կենտրոնական կոմիտեի նոր կազմը: 

Ինչպես եւ սպասվում էր, ԿԿ-ում ընդգրկվել են ՉԺՀ-ի փոխնախագահ Սի Ցզինպինը եւ փոխվարչապետ Լի Կեցյանը, հայտնում է «gazeta. ru»-ն:

Նոր կոմիտեն նոյեմբերի 14-ին կանցկացնի իր առաջին նիստը, որի ընթացքում կընտրվեն նոր գլխավոր քարտուղարը, կուսակցության բյուրոյի անդամները եւ ԿԿ-ի նոր մշտական հանձնաժողովը: 

Սպասվում է, որ ՉԿԿ-ի գործող գլխավոր քարտուղար Հու Ցզինտաոյին կփոխարինի Սի Ցզինպինը: Հաջորդ տարվա մարտին նա պետք է դառնա ՉԺՀ-ի առաջնորդ: