Բելառուսի ՊԱԿ-ը  հայտնել է արտասահմանյան հետախուզության գործակալի ձերբակալման մասին, «ԲԵԼՏԱ»-ին տեղեկացրել են ՊԱԿ-ում:

Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ  356-րդ հոդվածի 1-ին մասով (պետության դավաճանություն՝ գործակալի գործունեության միջոցով):

«Տելեգրաֆը» հայտնում է, որ ձերբակալվածը չգրանցված «Բելառուսի քրիստոնեական դեմոկրատիա» կուսակցության ակտիվիստ Անդրեյ Գայդուկովն է: Նա ձերբակալվել է դեռեւս նոյեմբերի 8-ին` Վիտեբսկում, իսկ այնուհետեւ տեղափոխվել Մինսկի ՊԱԿ-ի բանտ:

Բելառուսական ընդդիմության «Խարտիա 97» հրատարակչությունը, վկայակոչելով Անդրեյ Գայդուկովի ընկերներին, հայտնում է, որ նրան կարող էին մեղադրել «ԿՀՎ-ի հետ համագործակցության կամ համագործակցության փորձի մեջ»: Ընդ որում, ԿՀՎ-ի հետ «համագործակցության» մասին երիտասարդները կարող էին կատակով ասած լինել: