Ավստրալիայի հյուսիսում հազվադեպ երեւույթ է դիտվել` արեւի ամբողջական խավարում: Քվինսլենդ նահանգի Կերնս փոքրիկ քաղաք էին եկել աստղագիտության 50 հազար սիրահարներ: Հենց այդ կետն էր ցամաքի միակ կետը, որտեղից կարելի էր տեսնել , թե ինչպես է Լուսինն ամբողջովին փակում Արեգակի սկավառակը, հայտնում է «vesti.ru»-ն:
Ինչպես հաղորդում է ՆՏՎ-ն, հակապես բերել է նրանց բախտը, ովքեր այդ հիասքանչ երեւույթը դիտել են Պորտ Դուգլասի շքեղ զբոսանավերից: Արեւի խավարմամբ հիացել են նաեւ Կերնսից հարավ գտնվող Բրիսբենի բնակիչները, սակայն նրանց համար այն ամբողջական չի եղել` Լուսինը ծածկել է սկավառակի միայն երկու երրորդը: Սիդնեյի բնակիչների համար այդ ամենը փակված է եղել ամպային վարագույրով:
Խավարումը դիտել են նաեւ Նոր Զելանդիայի բնակիչները: Վելինգթոնում լուսինը ծածկել է Արեգակի սկավառակի գրեթե երեք չորրորդը:




























